Բանանցն ու Ալաշկերտը ընկերական հանդիպում կանցկացնեն

12:05 24.03.2019

Օգտվելով հավաքականների խաղերով պայմանավորված միջազգային դադարից՝ «Բանանցն» ու «Ալաշկերտն» այսօր՝ մարտի 24-ին, ընկերական հանդիպում կանցկացնեն:

Խաղը տեղի կունենա «Բանանց» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 13:00-ին, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում «Ալաշկերտը» 23 տուրից հետո մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 36 միավոր, իսկ «Բանանցը» 34 միավորով 4-րդ տեղում է:

Share |

Լրահոս

Loading...