Աշխարհի Գավաթ․ Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

10:16 24.03.2019

Դոհայում ավարտված մարմնամարզության Աշխարհի Գավաթի խաղարկության վերջին օրը Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Նա հենացատկերի վարժությունում վաստակել է 15,058 միավոր և կանգնել պատվոհարթակի երրորդ աստիճանին։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին արծաթե մեդալակիր էր դարձել Արթուր Թովմասյանը, իսկ Վահագն Դավթյանը երրորդն էր:

Նժույգթափերի վարժությունում էլ Հարություն Մերդինյանը զբաղեցրել էր 5-րդ տեղը:

Աշխարհի Գավաթի հերթական փուլին Հայաստանը ներկայացրել է 4 մարմնամարզիկ։

Share |

Լրահոս