Այաքսը Բարսելոնայից 100 մլն եվրո կպահանջի դե Լիգտի համար

11:55 24.03.2019

«Բարսելոնայի» ղեկավարությունն առաջվա պես մտադիր է ձեռք բերել Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Մաթիաս դե Լիգտին, հայտնում է Mundo Deportivo-ն:

Եվրոպական ակումբների Ասոցիացիայի (ECA) վերջին նիստի ժամանակ Իսպանիայի գործող չեմպիոնների նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն պետք է բանակցությունների հերթական փուլն անցկացներ «Այաքսի» ղեկավարների հետ՝ դե Լիգտի տրանսֆերի վերաբերյալ:

Սպասվում է, որ հոլանդական ակումբը մոտ 100 մլն եվրո կպահանջի 19-ամյա ֆուտբոլիստի համար: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» 60 մլն եվրո է առաջարկել «Այաքսին» Մաթիասի համար:

Հոլանդական Էրեդիվիզիայի ընթացիկ մրցաշրջանի 25 խաղում դե Լիգտը 2 գոլ է հեղինակել: Չեմպիոնների լիգայում պաշտպանն իր ակտիվում 1 գոլ է գրանցել 13 խաղում:

«Այաքսը», վաստակելով 62 միավոր, Հոլանդիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Share |

Լրահոս