Ֆեդերերը հաղթել է Ալբոտին Մայամիի մրցաշարի երկրորդ շրջանում

12:25 24.03.2019

Մայամիում ընթացող մրցաշարի երկրորդ շրջանում շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը երեք սեթում պարտության է մատնել Մոլդովայի ներկայացուցիչ Ռադու Ալբոտին 4:6, 7:5, 6:3 հաշիվներով: Խաղը 2 ժամ 11 րոպե է տևել:

Ֆեդերերի ակտիվում 14 էյս կա, 2 կրկնակի սխալ և 2 բրեյք՝ հնարավոր 8-ից: Ալբոտը 2 էյս է իրացրել, ոչ մի անգամ չի սխալվել մատուցելիս և 1 բրեյք-փոինթ է իրացրել:

Չորրորդ շրջան դուրս գալու համար Ֆեդերերը կմրցի սերբ Ֆիլիպ Կրայինովիչի հետ, որը երեք սեթում հաղթել է շվեյցարացի Սթեն Վավրինկային 5:7, 6:2, 7:6 (7:5) հաշիվներով:

2018 թվականին ավելի քան 9 մլն դոլար մրցանակային ֆոնդ ունեցող մրցաշարում հաղթող է ճանաչվել ամերիկացի Ջոն Իսները: Եզրափակչում նա հաղթել է գերմանացի Ալեքսանդր Զվերևին 6:7 (4:7), 6:4, 6:4 հաշիվներով:

Share |

Լրահոս

Loading...