Գոլդեն Սթեյթը վերջին 12 տարում ամենախոշոր հաշվով տնային պարտությունն է կրել

12:49 24.03.2019

«Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» սեփական հարկի տակ 91:126 հաշվով պարտվել է «Դալաս Մավերիքսին» NBA-ի կանոնավոր առաջնության խաղում: Այս պարտությունը «Գոլդեն Սթեյթի» համար դարձել է ամենախոշոր հաշվով տնային պարտությունը վերջին 12 տարում, այն բանից հետո երբ 2006/07 մրցաշրջանում թիմը սեփական հարկի տակ պարտվեց «Սան-Անտոնիո Սպյորսին» 89:126 հաշվով:

Այդ ժամանակվա խաղացողներից ոչ մեկն այլևս «Ուորիորզում» չէ: Թիմի գլխավոր մարզիչն այն ժամանակ Դոն Նելսոնն էր, գլխավոր մենեջերը Քրիս Մուլինը, իսկ առաջատար բասկետբոլիստներն էին Բերոն Դևիսը, Էլ Հարինգթոնը, Սթիվեն Ջեքսոնը, Մոնտե Էլիսն ու Ջեյսոն Ռիչարդսոնը:

2006/07 մրցաշրջանը «Գոլդեն Սթեյթն» ավարտել է Հարավային կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում՝ հաղթանակների և պարտությունների 42:40 հարաբերակցությամբ:

Փլեյ-օֆֆում «Ուորիորզը» սկզբում սենսացիոն կերպով դուրս է թողել կոնֆերենցիայի լավագույն թիմերից մեկին՝ «Դալաս Մավերիքսին»՝ 4:2, իսկ հետո պարտվել է «Յուտա Ջազին»՝ 1:4:

Share |

Լրահոս

Loading...