Անրին ճանաչվել է Անգլիայի առաջնության պատմության լավագույն լեգեոներ

12:45 24.03.2019

Լոնդոնի «Արսենալի»և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին հաղթող է ճանաչվել անգլիական Պրեմիեր-լիգայի պատմության  լավագույն լեգեոների քվեարկությունում, հայտնում է BBC-ն:

Ֆրանսիացին ստացել է ձայների 45 տոկոսը: Երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն է (14%), որն այժմ հանդես է գալիս «Յուվենտուսում»: Անգլիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուների եռյակը եզրափակել է մեկ այլ ֆրանսիացի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան (12%):

Անրին «Արսենալի» կազմում հանդես է եկել 1999-ից 2007 թվականներին: Ֆրանսիացի հարձակվողը լոնդոնցիների կազմում ԱՊԼ-ի 258 հանդիպման է մասնակցել և դարձել է 175 գոլի հեղինակ:

«Արսենալի» հետ Անրին երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն: Ավելի ուշ, ֆրանսիացի ֆուտբոլիստն ընդգրկվել է լոնդոնյան թիմի մարզչական շտաբում:

Share |

Լրահոս