Կոմանը լքել է Ֆրանսիայի ընտրանու ճամբարը

20:08 24.03.2019

Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Կինգսլի Կոմանը չի մասնակցի Եվրո-2020-ի շրջանակում Իսլանդիայի ընտրանու դեմ կայանալիք խաղին:

22-ամյա կիսապաշտպանը լքել է ազգային ընտրանու ճամբարը վնասվածքի պատճառով:

Վերջինիս խանգարում են գոտկատեղի հատվածում առկա ցավերը: Կոմանը վերադարձել է Գերմանիա:

Նշենք, որ Ֆրանսիա-Իսլանդիա հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 25-ին, Երևանի ժամանակով 23:45-ին:

Share |

Լրահոս

Loading...