Դիեգո Ռոսի Մարաշլյանը գրավել է Մովիսյանի նախկին թիմի դարպասը (տեսանյութ)

10:30 24.03.2019

Ամերիկյան MLS-ի չորրորդ տուրում «Լոս Անջելեսը» սեփական հարկի տակ ընդունել է «Ռեալ Սոլթ-Լեյքը» և 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել:

Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացել են հյուրերը՝ 11-մետրանոցից իրացրած հարվածով: «Լոս Անջելեսի» կազմում հաշիվը հավասարեցրել է ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը՝ դառնալով  փայլուն գոլի հեղինակ:

Տանտերերի կազմում ևս մեկ գոլ հեղինակել է Զիմերմանը՝ 90 +2-րդ րոպեին և հաղթանակ է պարգևել իր թիմին: «Ռեալ Սոլթ-Լեյքը» 84-րդ րոպեից խաղացել է 10 հոգով. փոխարինման մտած Պորտիլյոն է ուղիղ կարմիր քարտով հեռացվել դաշտից:

Նշենք՝ Մարաշլյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

4 խաղից հետո «Լոս Անջելեսը» 10 միավոր է վաստակել և գլխավորում է Արևմտյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը:

Share |

Լրահոս

Loading...