Մխիթարյանն իր 27-րդ գոլն է խփել Ազգային հավաքականում

11:23 24.03.2019

Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել Եվրո-2020-ի ընտրական փուլի մեկնարկայիկն տու՝ Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղում:

Մխիթարյանը, որը մեր ընտրանու պատմության լավագույն ռմբարկուն է, խփել է իր 27-րդ գոլն ազգային հավաքականի կազմում անցկացրած 81-րդ խաղում:

Ռմբարկուների ցանկում երկրորդ տեղը զբաղեցնում է Յուրա Մովսիսյանը, որի ակտիվում 14 գոլ կա անցկացրած 38 խաղում: Հիշեցնենք՝ Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղը Մովսիսյանը բաց է թողել:

Իսկ Գևորգ Ղազարյանը, Մարկոս Պիզելին և Արթուր Պետրոսյանը Հայաստանի Ազգային հավաքականի կազմում 11-ական գոլ են խփել:

Եվրո-2020-ի ընտրական փուլի հաջորդ տուրի խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի մարտի 26-ին՝ Երևանում մրցելով Ֆինլանդիայի հետ: Հանդիպումը կկայանա Վ. Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում և կմեկնարկի ժամը 21:00-ին:

Share |

Լրահոս