Երկրորդ կեսում ցանկանում էինք գերիշխել, բայց չկարողացանք. Բոսնիայի մարզիչ

10:49 24.03.2019

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրի՝ Հայասատանի հետ երեկ կայացած խաղից հետո կիսվել է տպավորություններով:

Բոսնիացիները, հիշեցնենք, սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության են հասել մերոնց նկատմամբ.

«Այս խաղում մենք երկու դեմք ցույց տվեցինք: Մեկն առաջին կեսում, երբ գերիշխում էինք, իսկ երկրորդում ցանկանում էինք, բայց չկարողացանք: Ամենակարևորն այն է, որ հաղթեցինք:

Հաղթանակներ են տարել նաև Իտալիան և Հունաստանը, այդ իսկ պատճառով բոլորս սկսում ենք երեք միավորով: Այսօրվա խաղում կային բաներ, որոնք այն մակարդակում չէին, որ մենք կցանկանայինք: Ցավում եմ Կոլիչի վնասվածքի համար: Ամենայն հավանականությամբ, նա հաջորդ խաղը բաց կթողնի:

Երկու օր ունենք պատրաստվելու Հունաստանի հետ խաղին: Այդ խաղը կտարբերվի այսօրվա խաղից, քանի որ մեզ մոտ ավելի ուժեղ մրցակից է գալու: Նրանք 2:0 հաշվով հաղթել են Լիխտենշտեյնին: Մեր որոշ խաղացողներ այսօր հանգստացան ու պատրաստ կլինեն Հունաստանի հետ խաղին»,- Պրոսինեչկու խոսքերն է փոխանցում Բոսնիա և Հերցեգովինայի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Share |

Լրահոս

Loading...