Չգիտեմ՝ հայրս երբևէ ինձ նման բան ասե՞լ էր. Ռակիտիչը՝ Մոուրինյուի գովասանքի մասին

13:22 24.03.2019

«Բարսելոնայի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը շնորհակալություն է հայտնել պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուին՝ իր հասցեին գովասանքի խոսքեր հնչեցնելու համար:

Ավելի վաղ Մոուրինուն խորվաթ ֆուտբոլիտին աշխարհի ամենաթերագնահատված ֆուտբոլիստներից մեկն էր անվանել.

«Ի՞նչ կարող եմ ասել: Ես շնորհակալ եմ Մոուրինյուին այդ խոսքերի համար, նա աշխարհի լավագույն փորձագետներից մեկն Է:

Չգիտեմ՝ արդյոք հայրս երբևէ ինձ նման բան ասե՞լ է: Շատ հաճելի է նման բան լսելը: Հուսով եմ՝ Ժոզեն հնարավորինս շուտ կվերադառնա մարզչական աշխատանքին»,- Ռակիտիչի խոսքերն է փոխանցում AS-ը:

Այսօր՝ մարտի 24-ին, Խորվաթիայի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղում կմրցի Հունգարիայի հետ: Հանդիպումը կմեկնարկի ժամը 21:00-ին:

Share |

Լրահոս

Loading...