Էնրիկե. Ռամոսը ֆուտբոլի պատմության մեջ ունիկալ խաղացող է

11:39 24.03.2019

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Նորվեգիաի հետ անցկացրած խաղի մասին (2:1), ինչպես նաև առանձնացրել է թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի խաղը.

«Գոհ եմ ֆուտբոլիստների նվիրումից և ֆուտբոլի որակից: Գուցե՝ մենք մաքսիմալ արդյունավետ չէինք, բայց ես տեսնում եմ, որ թիմի հետ զրույցներն իզուր չեն եղել: Նորվեգիան հիանալի էր գործում պաշտպանությունում, բայց մենք կարողացանք գոլ խփել:

Սերխիո Ռամոսը հիանալի իրացրեց 11-մետրանոցը: Նա ֆուտբոլի պատմության մեջ ունիկալ խաղացող է: Մենք պետք է երջանիկ լինենք ու գնահատենք դրական պահերը: Վստահ եմ՝ մենք կարող ենք բարելավել մեր խաղը հետագայում»,- Էնրիկեի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Հիշեցնենք՝ մարտի 26-ին Իսպանիայի հավաքականը Տա-Կալիում կմրցի Մալթայի ընտրանու հետ:

Share |

Լրահոս