Կազեմիրո. Ռեալը զգում է Ռոնալդուի կարիքը

14:44 24.03.2019

«Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն խոստովանել է, որ մադրիդյան ակումբը զգում է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կարիքը, որն անցած տարվա ամռանը համալրել է Թուրինի «Յուվենտուսի» շարքերը.

«Իհարկե, մենք կարոտում ենք Ռոնալդուին, մենք զգում ենք նրա կարիքը, ինչպես ցանկացած այլ թիմ: Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նրա հետ խաղալը շատ հաճելի էր, բայց հիմա նա այլևս «Ռեալի» ֆուտբոլիստ չէ:

Զիդա՞նը. մենք արդեն գիտենք նրա փիլիսոփայությունն ու աշխատանքի մեթոդները: Նա ակումբի խորհրդանիշն է՝ որպես ֆուտբոլիստ և որպես մարզիչ: Բոլորը հարգում են Զիդանին: Նա վերադարձել է, որպեսզի ամեն հնարավոր բան անի «Ռեալի» համար»,- Կազեմիրոյի խոսքերն է փոխանցում AS-ը:

«Ռեալը» 54 խաղում 28 միավոր է վաստակել և Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Առաջնության առաջատարն այս պահին «Բարսելոնան» է:

Share |

Լրահոս