Նայել եմ մահվան աչքերին, սարսափելի էր. Վան Դեյկն` առողջական խնդիրների մասին

14:28 24.03.2019

«Լիվերպուլի» և Հոլանդիայի հավաքականի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը պատմել է,  թե ինչ է զգացել, երբ 10 տարի առաջ իր մոտ ախտորոշել են կույր աղիքի բորբոքում, որովայնաթաղանթի բորբոքում և միզարյունություն: Ֆուտբոլիստը անհապաղ վիրահատության է ենթարկվել, ինչից հետո մի քանի օր անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում.

«Ես նայել եմ մահվան աչքերին, դա սարսափելի էր: Կյանքում առաջին անգամ ֆուտբոլն ինձ համար ոչ մի նշանակություն չուներ: Ես միայն փորձում էի ողջ մնալ: Մենք մորս հետ աղոթում էինք, և, անկեղծ ասած, տարբեր սցենարներ էինք քննարկում:

Ես նաև որոշ փաստաթղթեր ստորագրեցի: Դա իմ կամքն էր: Եթե ես մահանայի հիվանդանոցում, իմ գումարների մի մասը անցնելու է իմ մորը: Ոչ ոք չէր ցանկանում այդ հարցը բարձրացնել, բայց այն պետք էր լուծել, քանի որ հավանականություն կար, որ ես կմահանամ:

Հիշում եմ՝ ինչպես էի պառկել անկողնում: Մարմնիս վրա միայն խողովակներ և լարեր էի տեսնում: Գլխումս միայն վատ մտքեր էին պտտվում»,- 27-ամյա վան Դեյկի խոսքերն է փոխանցում Mirror-ը:

Share |

Լրահոս