Արարատ-Արմենիայի անակնկալը Վարդան Մինասյանին և Անտոն Կոբյալկոյին (լուսանկար)

13:38 24.03.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի 23-րդ տուրում «Արարատ-Արմենիան» Անտոն Կոբյալկոյի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթել է «Ալաշկերտին» ու 38 միավորով գլխավորել է մրցաշարային աղյուսակը:

Մինասյանի համար այս հաղթանակը դարձել է 100-րդը Բարձրագույն խմբի առաջնություններում, իսկ Կոբյալկոն խփել է իր կարիերայի 100-րդ գոլը: 32-ամյա ռուս հարձակվողը Հայաստանի ընթացիկ առաջնությունում իր գոլերի թիվը հասցրել է 7-ի և ռմբարկուների ցանկի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

«Արարատ-Արմենիան» Վարդան Մինասյանի և Անտոն Կոբյալկոյի այս հոբելյանական նվաճումների առթիվ խորհրդանշական անակնկալ է պատրաստել նրանց համար: Մինասյանին ու Կոբյալկոյին 100 համարի մարզաշապիկ են նվիրել՝ բոլոր ֆուտբոլիստների ստորագրությամբ:

«Միասին տոնում ենք մեր հաջողությունները» ,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Share |

Լրահոս

Loading...