Ընկերական հանդիպում. Ալաշկերտն ու Բանանցը ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

15:53 24.03.2019

Միջազգային հանդիպումների դադարով պայմանավորված հայկական ակումբներն ընկերական հանդիպումներ են անցկացնում:

Բարձրագույն խմբի չեմպիոն «Ալաշկերտը» մրցեց «Բանանցի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 3:3:

Արամ Ոսկանյանի թիմի կազմում գոլով աչքի ընկան Էդգար Մանուչարյանը, Ջեֆերսոն Ռեիսը և Գլաուսիոն: «Բանանցից» գոլի հեղինակ դարձան Վարդան Պողոսյանը, Նաթանիել Ասամոան և Իլյա Դամաշկան:

Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբում 21 տուրից հետո «Ալաշկերտը» 36 միավորով 3-րդն է: «Բանանցը» 34 միավորով 4-րդ տեղում է:

Share |

Լրահոս