Նոր տաղանդի փնտրտուքներով. Արսենալը և Բորուսիան հետաքրքրված են Թյուրամի որդու ծառայություններով

21:42 24.03.2019

Լոնդոնի «Արսենալը» և Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված են լեգենդար ֆուտբոլիստ Լիլիան Թյուրամի որդու ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Tribalfootball.com-ը:

21-ամյա Մարկուս Թյուրամը ներկա պահին հանդես է գալիս «Գենգամի» կազմում:

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 9 գոլի հեղինակ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մարկուսը կարող է տեղափոխվել «Տոտենհեմ»:

Share |

Լրահոս

Loading...