Գիգզ. Ինձ երբեք դուր չի եկել Արսենալը

15:05 24.03.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը հայտարարել է, որ միշտ բացասական վերաբերմունք է ունեցել «Արսենալի» նկատմամբ:

«Ինձ երբեք դուր չի եկել «Արսենալը»: Ինձ դուր չէր գալիս Պատրիկ Վիեյրան, քանի որ նա կեղտոտ էր խաղում, բայց չէր պատժվում: Ինձ դուր չէր գալիս Էմանուել Պետին, քանի որ երկար մազեր ուներ: Ինձ դուր չէր գալիս Դենիս Բերգամպը: Բացի այդ, ես չէի սիրում Ռոբեր Պիրեսին՝ չնայած նա բավականին հաճելի տղա էր: Ես անգամ չէի նայում նրանց ուղղությամբ, չէի ճանաչում նրանց և չէի ցանկանում ճանաչել:

Ինձ թույլ չէի տալիս գնահատել որևէ մեկին: Բերգա՞մպը... Պարզապես ասել եմ, որ նա այնքան լավը չէր, քան Էրիկ Կանտոնան: Իրականում ես վատ մարդ չեմ. նման ձև արտահայտվելը մոտիվացիայի տարբերակ էր: Հոգու խորքում գիտեինք, որ «Արսենալը» բարձրակարգ թիմ է: Նրանց հետ մրցակցությունը մեզ համար կարևոր նշանակություն ուներ: Հնարավոր է՝ ժամանակին այդ մրցակցությունն ավելի կարևոր էր, քան «Լիվերպուլի» հետ պայքարը»,- Գիգզի խոսքերը մեջբերել է Daily Mail-ը:

Share |

Լրահոս

Loading...