Բարսելոնան փնտրում է Սիլեսենի փոխարինողին

21:03 24.03.2019

«Բարսելոնայի» դարպասապահ Յասպեր Սիլեսենը կարող է լքել ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, գրում է Marca-ն:

Ըստ աղբյուրի՝ «կապտանռնագույնների» ղեկավարությունը փնտրում է Հոլանդիայի ընտրանու 29-ամյա դարպասապահի փոխարինողին:

Աշնանը հաղորդվում էր, որ ակումբը դիտարկում է «Աթլետիկից» Ալեքս Ռեմիրոյի կամ «Այաքսից» Անդրե Օնանայի տրանսֆերը գնելու տարբերակները:

Սիլեսենի տրանսֆերի վաճառքից «Բարսելոնան» մտադիր է աշխատել 45-ից 50 մլն եվրո: Հոլանդացին «Բարսելոնա» է տեղափոխվել 2016 թվականի օգոստոսին «Այաքսից» 13 մլն եվրոյի դիմաց:

Վերջինիս գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսը: 

Share |

Լրահոս