Կապելոն նշել է երբևէ մարզած լավագույն ֆուտբոլիստին

17:06 24.03.2019

Իտալացի հանրահայտ մարզիչ Ֆաբիո Կապելոն լայնածավալ հարցազրույց է տվել հեղինակավոր A Bola պարբերականին:

Զրույցի ընթացքում իտալացին նշել է երբևէ մարզած լավագույն ֆուտբոլիստին:

«Իմ լավագույն խաղացողներն էին Վան Բաստենն ու Ռոնալդոն: Բրազիլացին, իհարկե: Սակայն նա բավականին գիրացել էր «Ռեալ» տեղափոխվելու ժամանակ: Երբեք չեմ տեսել մեկ ուրիշ ֆուտբոլիստի, որն այդպես վարվի գնդակի հետ»,- ասել է Կապելոն:

 

Share |

Լրահոս