Խորվաթիան հյուրընկալվելիս պարտվեց Հունգարիային (տեսանյութ)

23:06 24.03.2019

Խորվաթիայի ընտրանին պարտություն է կրել Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում Հունգարիայի հավաքականի դեմ կայացած խաղում:

Բուդապեշտում կայացած խաղն ավարտվել է 2:1՝ հօգուտ տանտերերի:

13-րդ րոպեին հաշիվը բացել է Անտե Ռեբիչը: Մինչ ընդմիջման գնալը տանտերերը հավասարեցրել են հաշիվը: Գոլով աչքի է ընկել Ադամ Սալային: Հաղթական գնդակը խփել է Մատե Պատկոյին 76-րդ րոպեին: 

Ընտրական փուլի 3-րդ տուրում Հունգարիան կմրցի Ադրբեջանի, իսկ Խորվաթիան՝ Ուելսի հետ: 

Share |

Լրահոս

Loading...