Ջեկո. 100 անգամ «մահացել եմ», որպեսզի հավաքականն ապրի

15:37 24.03.2019

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հարձակվող Էդին Ջեկոն Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Հայաստանի ընտրանու հետ խաղից (2-1) հետո գրառում է կատարել Twitter-ի իր պաշտոնական էջում:

Հայաստանի դեմ խաղը Ջեկոյի համար 100-րդն էր ազգային ընտրանու կազմում, ինչի կապակցությամբ նա խորհրդանշական նվեր է ստացել:

«Ես 100 անգամ «մահացել եմ», որպեսզի հավաքականն ապրի: Ես սիրում եմ քեզ, Բոսնիա և Հերցեգովինա»,- գրել է Ջեկոն և հրապարակել ստորև ներկայացված լուսանկարները:

Էդին Ջեկոն Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականում խաղում է 2007 թվականից: Անցկացրած 100 խաղում 33-ամյա ֆուտբոլիստը խփել է 55 գոլ և կատարել 20 գոլային փոխանցում:

Share |

Լրահոս