Եվրո-2020․ Ուելսի և Ռուսաստանի հավաքականները հաղթանակ տարան (տեսանյութ)

20:20 24.03.2019

Եվրո-2020-ի ընտրական փուլի 2-րդ տուրում Ուելսի հավաքականը «Քարդիֆ Սիթիում» նվազագույն հաշվով հաղթեց Սլովակիայի ընտրանուն։

Խաղի միակ գոլը խփվեց 5-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Դանիել Ջեյմսը։ Ուելսը վաստակած 3 միավորով բարձրացավ E խմբի աղյուսակի 3-րդ հորիզոնականը։

Սլովակիան 3 միավորով նահանջեց 2-րդ տեղ։ Հաջորդ տուրում Ուելսը արտագնա հանդիպում կանցկացնի Խորվաթիայի հետ։ Խաղը կկայանա հունիսի 8-ին։ Սլովակիան հունիսի 11-ին կհյուրընկալի Ադրբեջանին։

Ռուսաստանի ընտրանին հյուրընկալվելիս ջախջախեց Ղազախստանի հավաքականին 4։0 հաշվով։ Նուր-Սուլթանում կայացած խաղում դուբլ ձևակերպեց Դենիս Չերիշևը, մեկական անգամ աչքի ընկավ Արտյոմ Ձյուբան։ Մեկ անգամ էլ գնդակը սեփական դարպասն ուղարկեց Աբզալ Բեյսեբեկովը։ 

I խմբի երկու տուրերում Ռուսաստանի հավաքականը 3 միավոր վաստակեց։ 3-ական միավոր ունեն նաև Բելգիան, Ղազախստանն ու Կիպրոսը, որոնք հաղթանակներ են գրանցել առաջին տուրում։ 

Share |

Լրահոս

Loading...