Անտոնիո Ֆլորես. Հայ ֆուտբոլիստները շատ մրցունակ են

15:20 24.03.2019

Հայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը բացառիկ հարցազրույց է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին:

Մ21 հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է հայկական ֆուտբոլի հեռանկարի, ֆուտբոլում մարզչի դերակատարության, եվրոպական ֆուտբոլի միտումների և հարավամերիկյանի հետ ունեցած տարբերությունների մասին

Հայաստանում հայտնվելու մասին

«ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի հրավերով եմ Հայաստանում: Նա հարուստ և օգտակար փորձ ունի: 90-ականներից «Ալբասետեում» աշխատել ենք տարիքային բոլոր խմբերի, ապա նաև՝ մեծահասակների հետ: Հետո Խինեսը ներգրավվեց Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքներին: Միացա նրան. ամբողջապես ընդգրկվեցի մարզչական կրթության համակարգում: Իսպանիայի թագավորությունն ունի 19 մարզ: Կաստիյա լա Մանչա մարզում կա 5 շրջան:

Կրթական առաքելության համար ինձ վստահվեց Ալբասետեի շրջանը: Այդ շրջաններից յուրաքանչյուրը ղեկավարվում է տեղական ֆեդերացիայի կողմից, որն էլ գործում է արքայական ֆեդերացիայի ենթակայությամբ: Տարիների ընթացքում Խինեսի հետ շատ ենք մտերմացել: Նրան եղբայրս եմ համարում: Երախտապարտ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային վստահության համար»:

Մարզական հավաքի մասին

«Ֆուտբոլիստներին ներկայացրինք այն գաղափարը, որը մեր թիմում բոլոր մտքերի ձևավորման հիմքն է: Մատուցվեցին խաղային նորմերը: Տղաները հետաքրքրված են և մեծ շարժառիթ ունեն: Թարգմանիչս էլ նկատեց, որ վարժությունները վայելում են: Աշխատանքին նեգրավված անձնակազմն ամեն միջոց կգործադրի նրանց թիմային համատեքստում զարգացնելու համար:

Տեղական առանձնահատկությունները հաշվի առնելով՝ կներդնենք այն խաղը, որն իր արդյունքը տվեց Իսպանիայում: Խաղացողների փոքր տարիքից մարզիչները պետք է հետևողական լինեն՝ 20-22 տարեկանում փաստի առաջ չկանգնելու համար: Հարկավոր է զարգանալ թիմային համատեքստում:

Հայ ֆուտբոլիստների ընդհանուր բնութագրի մասին

«Շատ մրցունակ են, բնավորություն ունեն: Տեխնիկապես բավական լավն են, բայց ավելորդ շտապողականություն են ցուցաբերում, համբերություն է պետք դրսևորել: Միշտ չի, որ ուղիղ գծով գնալն ամենից արագն է: Ցանկանում են անմիջապես գնդակը տեղափոխել մրցակցի կիսադաշտ ու հեշտությամբ կորցնում: Պետք է «բացվել» ազատ գոտի՝ փոխանցման նպաստավոր հնարավորություն ստեղծելու համար, նպատակային փոխանցումներով գրոհը հասցնել տրամաբանական ավարտի: Նաև լարվածության պատճառով են գնդակ կորցնում, արդյունքում դիտարժանությունը նվազում է, կոմբինացիոն խաղը՝ տուժում»

Առաջիկա ընտրական փուլի մասին

«Նախ, հարկավոր է իսկական թիմի պես աշխատել: Մրցակցի խաղի ուսումնասիրությունն ու վերլուծությունը պարտադիր են, բայց հիմքը մեր խաղն է: Չպետք է մոռանալ, որ մեր հեռակա նպատակը երկրում ֆուտբոլի զարգացումն է: Հիմքը պետք է դնել արդեն իսկ կազմված երիտասարդական ու պատանեկան թիմերում»

Հարցազրույցն ամբողջությամբ` այստեղ:

Share |

Լրահոս