Ազարը մեկնաբանել է Ռեալի հետ պայմանագիր կնքելու մասին լուրերը

17:35 24.03.2019

Բելգիայի հավաքականի և «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը հերքել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ արդեն անձնական պայմանագիր է համաձայնեցրել Մադրիդի «Ռեալի» ղեկավարության հետ:

«Դրանք պարզապես շշուկներ են: Այդ լուրերը ճիշտ չեն: Այժմ ես լիովին կենտրոնացել եմ Կիպրոսի հավաքականի հետ հանդիպման վրա և այլևս ոչնչի մասին չեմ մտածում»,- Ազարի խոսքը մեջբերել է Sky Sports-ը:

Էդեն Ազարի՝ «Չելսիի» ղեկավարության հետ պայմանագրի ժամկետը լրանալու է հաջորդ ամռանը: Շրջանառվող լուրերի համաձայն՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է այս ամռանը վաճառել բելգիացու տրանսֆերը, որպեսզի հաջորդ ամռանը նա չհեռանա ազատ գործակալի կարգավիճակով:

Բրիտանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Ազարի տրանսֆերի համար «Ռեալն» արդեն առաջարկել է 65 միլիոն եվրո:

Share |

Լրահոս

Loading...