Մեր մրցակիցները. Իտալիան և Հունաստանը վստահ հաղթանակներ տարան (տեսանյութ)

01:36 24.03.2019

ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում այսօր կայացան J խմբի հանդիպումները:

Հայաստանի ազգային հավաքականն այս խմբում մեկնարկեց պարտությամբ` 1:2 հաշվով զիջելով Բոսնիա և Հերցեգովինային:

Խմբի մյուս խաղերում Իտալիայի ընտրանին տանը ուժերը չափեց Ֆինլանդիայի հետ, իսկ Լիխտենշտեյնի հավաքականը հյուրընկալեց Հունաստանին:

Ռոբերտո Մանչինիի ֆուտբոլիստները հաղթեցին 2:0 հաշվով: Իտալացիների կազմում գոլի հեղինակ դարձան Բարելան և Կինը:

Իտալիա-Ֆինլանդիա` 2:0

Հունաստանի ազգային ընտրանին էլ նույն հաշվով առավելության հասավ Լիխտենշտեյնի նկատմամբ: Գոլով աչքի ընկան Ֆորտունիսը և Դոնիսը:

Լիխտենշտեյն-Հունաստան` 0:2

Առաջին տուրից հետո Իտալիայի, Հունաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականները վաստակեցին 3 միավոր:

Հավելենք, որ մեր ազգային հավաքականը մարտի 26-ին Երևանում կընդունի Ֆինլանդիային: 

Share |

Լրահոս