Կրոս. Ռեալի հետ կատարվածն ամբողջովին նորմալ է

18:36 24.03.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է այս մրցաշրջանում թիմի գրանցած անհաջող ելույթների մասին.

«Այս մրցաշրջանում ամեն ինչ չդասավորվեց այնպես, ինչպես ցանկանում էինք: Սակայն սա ամբողջովին նորմալ է երեք անհավանական տարիներից հետո: Այլ ելք չունենք` պետք է աշխատենք, որպեսզի վերադառնանք նախկին խաղամակարդակին ու հաջողություններ ունենանք հաջորդ մրցաշրջանում»,- գերմանացու խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալը» դուրս է մնացել Իսպանիայի Գավաթից ու Չեմպիոնների լիգայից, իսկ Լա Լիգայում հետ է մնում «Բարսելոնայից» 12 միավոր:

Share |

Լրահոս