Ման. Սիթին Բավարիայի նախագահից հրապարակավ ներողություն է պահանջում

16:47 24.03.2019

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը ներողություն է պահանջում Մյունխենի «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսից, որը վերջերս խոսել էր «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի և սեփականատեր շեյխ Մանսուրի մասին:

Մասնավորապես, Հյոնեսը նշել էր՝ երբ Գվարդիոլային 100 միլիոն եվրո արժողությամբ ֆուտբոլիստ է հարկավոր, նա գնում է շեյխ Մանսուրի մոտ: Շեյխն առանց խնդիրների Գվարդիոլային տրամադրում է անհրաժեշտ գումարը, իսկ հետո բարձրացնում է գազի գինը:

The Mirror-ի հաղորդմամբ՝ մանչեսթերյան ակումբի ներկայացուցիչներին բարկացրել է Հյոնեսի հայտարարությունը, քանի որ շեյխ Մանսուրը նախկինում դատվել է հարկային խարդախությունների համարը: «Քաղաքայինները» նման հայտարարությունը որակում են որպես անմտություն:

«Դրանք ինքնագոհ, մեծամիտ եսասերի խոսքեր են: Բացի այդ, մենք անհանանգստանում ենք, որ Հյոնեսի հայտարարությունը կարող է ունենալ ռասիստական ենթատեքստ»,- «Սիթիի» ներկայացուցչի խոսքը մեջբերել է The Mirror-ը:

Այժմ «Սիթիում» սպասում են, որ Հյոնեսը հրապարակավ ներողություն խնդրի: Չի բացառվում, որ հակառակ դեպքում մանչեսթերյան ակումբը դատի տա «Բավարիայի» նախագահին:

Share |

Լրահոս

Loading...