Մանչինի. Կինի և Ձանիոլոյի տաղանդը դժվար է չնկատել

16:02 24.03.2019

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում Ֆինլանդիայի հետ խաղի մասին, որտեղ իտալացիները հաղթեցին 2:0 հաշվով:

«Դժվար խաղ ստացվեց: Ֆինլանդիան միանգամից փակվեց իր տուգանային հրապարակում 5 պաշտպանով ու դժվար էր կոտրել նրցան պաշտպանությունը: Մի քանի սխալ թույլ տվեցինք խացի սկզբում ու դա նորմալ է, քանի որ վերջին հանդիպումն անցկացրել էինք 5 ամիս առաջ:

Իմոբիլեն փորձում է գոլ խփել, սակայն չի ստացվում: Վաղ թե ուշ այն կստացվի: Այսօր նրա համար հեշտ չէր, քանի որ ամեն անգամ 5-6 ֆուտբոլիստ շրջափակում էին նրան: 

Կինն ունի վարպետություն և մեծ պոտենցիալ, այնպես որ ամեն ինչ կախված է նրանից: Կինի ու Ձանիոլոյի տաղանդը դժվար է չնկատել: Դա է պատճառը, որ նրանց դուրս բերելով դաշտ` մենք ռիսկի չենք դիմում»,- ասել է Մանչինին:

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում ընդգրկված է Հայաստանի ընտրանու հետ նույն խմբում:

Share |

Լրահոս