Եվրո-2020. Ռամոսի գոլն օգնեց Իսպանիային հաղթել Նորվեգիային (տեսանյութ)

01:52 24.03.2019

Եվրո-2020-ի ընտրական փուլի F խմբի մեկնարկային տուրում Իսպանիայի ընտրանին սեփական հարկի տակ ընդունեց Նորվեգիային: Խաղը կայացավ Վալենսիայի «Մեստալյա» ստադիոնում և ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:1: 

Հանդիպման հաշիվը բացեցին իսպանացիները: 16-րդ րոպեին գոլ խփեց Ռոդրիգոն:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում նորվեգացիների հարձակվող Ջոշուա Քինգը հավասարեցրեց հաշիվը՝ նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացնելով:

71-րդ րոպեին Իսպանիայի ավագ, պաշտպան Սերխիո Ռամոսը նույնպես անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը՝ հաղթանակ պարգևելով «կարմիր ֆուրիային»: 

Share |

Լրահոս