Դել Պիեռո. Ինձ զարմացրեց Զիդանի վերադարձը Ռեալ

19:15 24.03.2019

«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիեռոն հայտարարել է՝ իրեն զարմացրել է, որ Զինեդին Զիդանը կրկին գլխավորել է Մադրիդի «Ռեալը»:

«Զիդանի վերադարձը «Ռեալ» ինձ փոքր-ինչ զարմացրեց, քանի որ դա տեղի ունեցավ սպասվածից շուտ: Զինեդինը սիրում է «Ռեալը»: Նրա ընտանիքն ապրում է Մադրիդում: Նա ակումբի հետ լավ հարաբերություններ ունի: Կարծում եմ՝ Ֆլորենտինո Պերեսը Զիդանին վերադարձնելու հստակ ծրագիր է ունեցել: Զիզուն Չեմպիոնների լիգայի 3 տիտղոս է նվաճել, այնպես որ՝ նրա վերադարձը Պերեսի կողմից խելացի քայլ էր:

Կցանկանայի՞ Զինեդինը գլխավորեր «Յուվենտուսը»: Նա իմ ընկերն է, ես նրան կցանկանամ տեսնել ամենուր, թեկուզ մեկ բաժակ գարեջուր խմելու համար: «Յուվենտուսը» հիանալի մարզիչ ունի և լավ է կատարում իր աշխատանքը: Ամեն ինչ վճռված է՝ Զիդանն արդեն «Ռեալում» է և վերջ»,- Դել Պիեռոյի խոսքը մեջբերել է Marca-ն:

Share |

Լրահոս

Loading...