L'Equipe. Մբապեն իր պահանջներն է ներկայացրել Ռեալին

16:25 24.03.2019

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն իր պահանջներն է ներկայացրել Մադրիդի «Ռեալին»:

L'Equipe-ը գրում է, որ ֆրանսիացին պահանջում է տարեկան 15 մլն եվրո աշխատավարձ: Ըստ աղբյուրի`«սերուցքայինների» ղեկավարներն աշխատավարձի այդ չափը շատ բարձր են համարում:

Ներկա պահին մադրիդցիների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Գարեթ Բեյլն է` տարեկան 14 մլն եվրո: Սերխիո Ռամոսը ստանում է տարեկան 11 մլն եվրո և երկրորդ տեղում է:

L'Equipe-ը հայտնում է, որ Մբապեի նախորդ տարվա ընդհանուր եկամուտը կազմել է 24.7 մլն եվրո:

Զինեդին Զիդանի վերադարձից հետո «Ռեալի» տրանսֆերային գլխավոր թիրախներից մեկը 20-ամյա հարձակվողն է:

Share |

Լրահոս