Տոտենհեմի նոր մարզադաշտում թեստային խաղ է անցկացվել

22:13 24.03.2019

Այսօր «Տոտենհեմի» թարմացված մարզադաշտում առաջին թեստային հանդիպումն է անցկացվել: Միմյանց են հանդիպել «Տոտենհեմի» և «Սաութհեմփթոնի» երիտասարդական թիմերը: Խաղն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 3:1: 

Երկրորդ թեստային հանդիպումը կկայանա մարտի 30-ին: Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ակումբային հեռուստաընկերության հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով.

«Սա անհավանական է: Բարդ է մի քանի խոսքով բացատրել այն, ինչ զգում եմ: «Ուայթ Հարթ Լեյնում» անցկացրած վերջին խաղում արտասվել էինք, իսկ հիմա նույն զգացողություններն ունենք: Մենք գրեթե արտասվում ենք»,- նշել է մասնագետը: 

Share |

Լրահոս