Տուխելը նոր պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ

18:07 24.03.2019

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մոտ է ֆրանսիական ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն: Վստահեցնում է Téléfoot-ը:

45-ամյա մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2021 թվականը: Ըստ նոր համաձայնագրի` մարզչի աշխատավարձը կբարձրանա:

Ինչպես հայտնում է աղբյուրը, գերմանացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև Մյունխենի «Բավարիան», սակայն Տուխելը չի պատրաստվում լքել Փարիզը:

Հիշեցնենք, որ գերմանացին փարիզյան ակումբը գլխավորել է 2018 թվականին ու կնքել երկու տարվա պայմանագիր:

Share |

Լրահոս

Loading...