Շևչենկո. Հետևելով Ռոնալդուի խաղին՝ չես ասի, որ նա 34 տարեկան է

17:45 24.03.2019

Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Պորտուգալիայի հավաքականի հետ խաղից (0-0) հետո գովաբանել է մրցակցի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

«Ռոնալդուն շատ ավելի երիտասարդ տեսք ունի, քան իրականում է: Խաղադաշտում հետևելով Ռոնալդուի խաղին՝ չես կարող ասել, որ նա 34 տարեկան է: «Յուվենտուսն» ուժեղ էր նաև առանց Կրիշտիանուի, սակայն նրանք աստղային ֆուտբոլիստի կարիք էին զգում: Նա կարող է վճռել ցանկացած բարդ հանդիպման ելք: Այժմ «Յուվենտուսը» Ռոնալդուի հետ կարող է մեծ հաջողություններ գրանցել»,- Շևչենկոյի խոսքը մեջբերել է Tuttosport-ը:

Share |

Լրահոս