Հայտնի են Աֆրիկայի ազգերի Գավաթ-2019-ի բոլոր մասնակիցները

11:36 25.03.2019

Ավարտվել է Աֆրիկայի Ազգերի Գավաթի որակավորման փուլը, որի արդյունքում հայտն են դարձել բոլոր 24 հավաքականները, որոնք կմասնակցեն մրցաշարի եզրափակիչ հատվածին, որը կկայանա Եգիպտոսում հունիսի 21-ից հուլիսի 19-ը:

Մասնակիցների ամբողջական ցանկն է՝ Սենեգալ, Մադագասկար, Մարոկկա, Կամերուն, Մալի, Բուրունդի, Ալժիր, Բենին, Նիգերիա, ՀԱՀ, Գանա, Զիմբաբվե, Կոնգո, Գվիենա, Կոտ-դ՛Իվուար, Անգոլա, Մավրիտանիա, Թունիս, Եգիպտոս, Գվինեա-Բիսաու, Նամիբիա, Ուգանդա, Տանզանիա:

Գործող գավաթակիրը Կամերունի հավաքականն է, որն այդ տիտղոսը նվաճել է 2017 թվականին: Եզրափակիչ խաղում թիմը հաղթել է Եգիպտոսին: Լավագույն քառյակում ընդգրկվել են նաև Բուրկինա-Ֆասոն և Գանաn:

Աֆրիկյան Ազգերի Գավաթի առաջիկա մրցաշարում տանտերը Եգիպտոսի ընտրանին է, որը մրցաշարի պատմության ամենատիտղոսակիր թիմն է: Այն 7 անգամ է հաղթել այս մրցաշարում:

Share |

Լրահոս