Անանիձեն, որը փրկել էր մրցակցի կյանքը, չի խաղա Իռլանդիայի դեմ

14:19 25.03.2019

«Կռիլյա Սովետովի» և Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Ջանո Անանիձեն չի մասնակցի Եվրո-2020-ի ընտրական փուլի երկրորդ տուրի` Իռլանդիայի հետ խաղին:

Այդ հանդիպումը կկայանա վաղը` մարտի 26-ին, Դուբլինում: Վրաստանի հավաքականի թվիթերյան էջը հայտնում է, որ ֆուտբոլիստը վնասվածք ունի: Վնասվածքի պատճառով հանդիպմանը չի մասնակցի նաև պաշտպան Ջեմալ Տաբիձեն:

Հիշեցնենք` Անանիձեն որակավորման առաջին փուլում ժամանակին օգնություն էր ցուցաբերել Շվեյցարիայի հավաքականի պաշտպան Ֆաբիան Շորին: Տաբիձեի հետ բախումից հետո Շորը քիչ է մնացել կուլ տա լեզուն: Ջանոն ժամանակին միջամտել է իրավիճակին ու փրկել նրա կյանքը:

Նշենք` Տաբիձեն և Շորը բժշկական օգնություն ստանալուց հետո վերադարձել են դաշտ: Վրացի պաշտպանը խաղն ավարտին է հասցրել վիրակապած գլխով:

Share |

Լրահոս

Loading...