Արսենալն ամռանը մտադիր է 3 ֆուտբոլիստի ձեռք բերել

14:50 25.03.2019

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը 3 նոր ֆուտբոլիստով ուժեղացնել:

Ինչպես հայտնում է Mirror-ը, առաջիկա ամռանը Էմերին կարող է մոտ 45 մլն ֆունտ (52,3 մլն եվրո) բյուջեի վրա հույս դնել` կազմը նոր ֆուտբոլիստներով ուժեղացնելու համար:

Նշվում է, որ «Արսենալն» նախևառաջ պետք է փոխարինող գտնի կիսապաշտպան Աարոն Ռեմսիին, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ խաղացողի կարգավիճակով կտեղափոխվի «Յուվենտուս»: Բացի դա, Էմերին կփորձի նոր կիսապաշտպանի գտնել: «Զինագործները» նաև ցանկանում են ուժեղացնել ձախ պաշտպանի դիրքը:

«Արսենալի» բյուջեն կարող է ավելանալ, եթե «զինագործները» հաջորդ մրցաշրջանում հայտնվեն Չեմպիոնների լիգայում կամ վաճառեն Մեսութ Օզիլին:

Share |

Լրահոս