Քարդիֆը ՖԻՖԱ-ին կբացատրի, թե ինչու չի ցանկանում վճարել Նանտին Սալայի համար

12:50 25.03.2019

«Քարդիֆ Սիթիի» ղեկավարությունը հայտարարություն է պատրաստել կյանքից հեռացած Էմիլիանո Սալայի տրանսֆերի վերաբերյալ, որը մոտ ժամանակներս կուղարկի ՖԻՖԱ-ին:

The Telegraph-ը հայտնում է, որ ակումբը մտադիր է կազմակերպությանը փաստարկներ ներկայացրել, ըստ որոնց իրենք պարտավոր չեն «Նանտին» գումար վճարել արգենտինացի ֆուտբոլիստի համար:

«Քարդիֆը» վստահեցնում է, որ Պրեմիեր-լիգան չի հասցրել գրանցել տրանսֆերը, քանի որ ակումբները համաձայնության են եկել վճարման կարգի մասին, որը չի համապատասխանում Անգլիայի կանոններին:

Պայմանագրում նաև մի շարք իրավաբանական պայմաններ են ներառված եղել, որոնք այդպես էլ չեն կատարվել: Այսպիսով, Սալային պետք է նոր պայմանագիր կնքեր, իսկ հինը, «Քարդիֆի» խոսով, պետք է չեղարկվեր: Բացի դա, Էմիլիանոյի տրանսֆերի փաստաթղթերը ժամանակին չեն փոխանցվել նոր լիգային:

«Նանտը» շարունակում է պնդել, որ Սալայի տրանսֆերի ամբողջ գումարը վճարվի, քանի որ տրանսֆերային սերտիֆիկատը գրանցվել է միջազգային ատյաններում:

Share |

Լրահոս