ԿՈՆԿԱԿԱՖ. Ջոնել Դեսիրեն և Ալեքս Ջունիորը մասնակցել են Կուբայի նկատմամբ հաղթանակին

12:04 25.03.2019

Մարտի 24-ի լույս 25-ի գիշերը Հաիթիի հավաքականը ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի որակավորման փուլում տարել է իր 4-րդ անընդմեջ հաղթանակը՝ 2:1 հաշվով առավելության հասնելով Կուբայի ընտրանու նկատմամբ:

«Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեն Հայիթիի հավաքականի կազմում մասնակցել է երկրորդ խաղակեսին, իսկ «Արարատ-Արմենիայի» պաշտպան Ալեքս Ջունիորը խաղացել է մասնակցել է ամբողջ խաղին:

Նշենք` Ջոնելը նաև զգուշացվել է դեղին քարտով:

4 տուրից հետո Հայիթիի հավաքականն առաջին տեղում է ու «Ոսկե Գավաթ-2019»-ի ուղեգիր է նվաճել:

Share |

Լրահոս