Էդեն Ազարը յուրահատուկ ցուցանիշ է գրանցել Բելգիայի հավաքականում

00:20 25.03.2019

Բելգիայի հավաքականն այսօր Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում մրցում է Կիպրոսի ընտրանու հետ:

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարն անցկացնում է իր 100-րդ հանդիպումն ազգային հավաքականում: 28-ամյա բելգիացին 3-րդ ֆուտբոլիստն է, որը կարողացել է հատել 100-ի սահմանը:

Ավելի վաղ 100 հանդիպման սահմանը հատել էին Յան Վերտոնգենը (112 հանդիպում) և Աքսել Վիտցելը (101 հանդիպում): Խաղի 10-րդ րոպեին Ազարը բացել է հաշիվը: Դա իր 30-րդ գոլն էր Բելգիայի ընտրանու կազմում: 

Share |

Լրահոս

Loading...