Մ19. Եվրո-2019. Հայտնի է Երևանում կայանալիք մրցաշարի առաջին մասնակիցը

17:12 25.03.2019

Արդեն հայտնի է ամռանը Երևանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության առաջին մասնակիցը:

Իռլանդիայի հավաքականը ժամանակից շուտ իր խմբում առաջին տեղն է զբաղեցրել` եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելով: Էլիտ-ռաունդի երկրորդ տուրում իռլանդացիները 3:1 հաշվով հաղթել են Ադրբեջանի Մ19 հավաքականին:Մինչ այդ էլ նրանք 5:0 հաշվով առավելության էին հասել Ռումինիայի նկատմամբ:

Մարտի 26-ին Իռլանդիայի Մ19 հավաքականը էլիտ-ռաունդի վերջին հանդիպումը կանցկացնի` մրցելով Ռուսաստանի իր հասակակիցների հետ: Այդուհանդերձ, իր մասնակցությունը մրցաշարի եզրափակիչ փուլին Իռլանդիայի Մ19 հավաքականն արդեն ապահովել է:

Հիշեցնենք` Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թվականի առաջնության էլիտ ռաունդը մեկնարկել է մարտին 20-ին: Էլիտ ռաունդի 7 խմբերի հաղթողները հուլիսին կժամանեն Երևան՝ Հայաստանի Մ19 հավաքականի հետ վիճարկելու Եվրոպայի Մ19 չեմպիոնի կոչումը:

Չեմպիոնական գավաթն արդեն Հայաստանում է:

Share |

Լրահոս

Loading...