ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրո-2020-ի թալիսմանը (լուսանկար)

10:03 25.03.2019

ՈւԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը ներկայացրել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության թալիսմանը: Նրա անունը Skillzy է, որը ստեղծվել է անգլերեն skills` հմտություններ, բառից;

Ինչպես հայտնում է կազմակերպության մամուլի քարտուղարութունը, նոր մասկոտն իր մեջ ներառում է ֆուտբոլային ֆրիսթայլերների որակները: Թալիսմանի շնորհանդեսի համար հրավիրվել են հայտնի ֆրիսթայլերներ Լիվ Կուկն ու Տոբիաս Բեքսը:

Նրանք թալիսմանի հետ ֆուտբոլյաին հնարքներ են ցույց տվել, իսկ շնորհանդեսը կայացել է Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Ամստերդամում կայացած Հոլանդիա-Գերմանիա խաղից առաջ:

Եվրոպայի առաջնությունը կկայանա 2020 թվականի ամռանը: Երկրորդ անգամ եզրափակիչ հատվածում 24 հավաքական կխաղա: Այն նաև կդառնա առաջին մրցաշարը, որը կանցկացնի ոչ թե մեկ կամ իրար հարևան երկու երկրներում, այլ ՈւԵՖԱ-ի կազմում ընդգրկված 12 ազգային ասոցիացիների 12 քաղաքների 12 ստադիոններում:

Share |

Լրահոս