FAF-ը Հայաստան-Ֆինլանդիա խաղից առաջ ավանդական երթ կանցկացնի

16:28 25.03.2019

Մարտի 26-ին «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրո 2020-ի նախընտրական փուլի երևանյան առաջին հանդիպումը՝ Հայաստանի և Ֆինլանդիայի ազգային հավաքականների միջև։

Ազգային հավաքականիի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (FAF) ֆան-շարժման անդամները խաղից առաջ ավանդական երթով կշարժվեն մարզադաշտ.

«Դեպի մարզադաշտ երկրպագուների միասնական երթի համար հավաքվում ենք մարտի 26-ին, ժամը 17։30-ին Օպերայի՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտ։ Լինում ենք եռագույններով և երկրպագուական շարֆերով, հագնվում ենք տաք և լինում տաք տրամադրությամբ։

Երթը կմեկնարկի 18։30-ին։ FAF-ի հետ թիմին աջակցելու համար կարող եք ձեռք բերել արևելյան տրիբունայի տոմսեր և միանալ մեզ։ Արևելյան տրիբունայի տոմսերի արժեքն է՝ 3000, 5000 դրամ ։ Խաղի սկիզբը՝ 21։00 է»,- ասվում է ֆան-շարժման տարածած հաղորդագրության մեջ:

Share |

Լրահոս