Ցավալի պարտություն, որը պետք չէ անտեսել. Կառլեն Մկրտչյան

13:19 25.03.2019

Հայաստանի ազգային հավաքականի 30-ամյա կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը գրառում է կատարել ֆեսյբուքում` անդրադառնալով Եվրո-2020-ի ընտրական փուլի` Բոսնիա և Հերցեգովինայի հետ օրեր առաջ կայացած խաղին:

Մեր ընտրանին, հիշեցնենք, Սարաևոյում 1:2 հաշվով պարտություն է կրել.

«Ցավալի պարտություն, որը պետք չէ անտեսել, ուղղել սխալները և հաղթել Ֆինլանդիային»,- գրել է Մկրտչյանը:

Հիշեցնենք` ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղում Հայաստանի ազգային հավաքականի կազմում բոլորից շատ վազել է հենց Կառլեն Մկրտչյանը՝ 12227 մետր:

Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը կկայանա վաղը` մարտի 26-ին, Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 21:00-ին:

Share |

Լրահոս

Loading...