Մեսսին ընտանիքի հետ ներկա է գտնվել Ֆաբրեգասի երեխաների մկրտությանը

17:49 25.03.2019

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կնոջ և երեխաների հետ ներկա է գտնվել «Մոնակոյի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի երեխաների մկրտության արարողությանը:

Ֆաբրեգասն իր երեք երեխաների` Լեոնարդոյի, Կապրիի և Լիայի մկրտության արարողությունն անցկացրել է Բարսելոնայում:

Հիշեցնենք` Մեսսին վնասվածք է ստացել Վենեսուելայի հետ օրեր առաջ կայացած ընկերական խաղում (1:3):

Արգենտինացի հարձակվողն աճուկի հետ կապված խնդիրներ ունի, ինչի պատճառով բաց կթողնի Մարոկկոյի հետ վաղը կայանալիք ընկերական խաղը:

Լուսանկարներն Instagram-ի իր էջում հրապարակել է Մեսսիի կինը` Անտոնելան:

Share |

Լրահոս