Նկարիչը 6 տարի առաջ պատկերել է Մեսսիին՝ կանխատեսելով ապագան (լուսանկար)

10:45 25.03.2019

6 տարի առաջ Սուաս Նայանը՝ ուսանող Բանգլադեշից, մի կտավ է նկարել, որում պատկերել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին:

Նրա նկարում «Բարսելոնայի» լեգենդար ֆուտբոլիստը՝ 10 համարի ներքո, փորձում է ազատվել ուղղահայաց գծերով սպիտակ-կանաչ մարզաշապիկներ հագած մի խումբ ֆուտբոլիստներից: 2013 թվականին նրա այս նկարը հրապարակվել է երկրպագուների՝ Plaantik էջում:

Այս դրվագը կյանքի է կոչվել 2019 թվականի մարտի 17-ին Իսպանիայի առաջնության հերթական տուրի՝ «Բետիս»-«Բարսելոնա» խաղում: Գրեթե նույնությամբ:

Մեսսիին հետապնդում են նույնպիսի մարզաշապիկ կրող մրցակիցները, քաշում են նրա մարզաշապիկից, իսկ արգենտինացին կախել է գլուխը: Պարզապես, նա փորձում է ազատվել 4 ֆուտբոլիստից, այլ ոչ թե 5, ինչպես նկարում է պատկերված:

Հետաքրքիր է նաև այն, որ Սևիլիայում կայանալիք խաղից առաջ Մեսսին նաև սափրել էր մորուքը: Ի դեպ, «Բետիսի» հետ խաղում Մեսսին հեթ-տրիկ է ձևակերպել՝ մեկ գոլ հեղինակելով տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով:

Նայանի խոսքով, որը հիմա դիզայներական ընկերության հիմնադիր է, ինքը դիտել է «Բետիս»-«Բարսելոնա» խաղը, սակայն ուշադրություն չի դարձրել համընկնմանը, քանի դեռ ընկերը չի զանգահարել իրեն.

«Ուրախ եմ, որ իմ միակ նկարն ինձ այսքան փառք բերեց: Այն հրապարակցին իսպանական, արգենտինական և հնդկական ԶԼՄ-ներում: «Բարսելոնայի» մարզաշապիկը շատ վառ է, այդ իսկ պատճառով ես ցանկացա մրցակիցներին նկարել սպիտակ-կանաչ գույների մեջ, որպեսզի Մեսսին մնար առաջին պլանում:

Իհարկե, չեմ մտածել հենց «Բետիսի» մասին: Մտածել եմ գունային երանգների մասին: Առհասարակ, ես «Բարսելոնայի» երկրպագու եմ, բայց հիանում եմ բոլոր մեծագույն ֆուտբոլիստներով: Ցանկանում էի նկարել նաև Ռոնալդուին և Չավիին, բայց Մեսսիի նկարից հետո չկարողացա ավարտին հասցնել մնացածը»,- ասել է Նայանը:

Share |

Լրահոս