Ռեալը ՊՍԺ-ին 280 մլն եվրո կառաջարկի Մբապեի համար

17:01 25.03.2019

Մադրիդի «Ռեալը» մոտ ժամանակներս կսկսի աշխատանքը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո իրականացնելու ուղղությամբ:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Ռեալի»` ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակն Է: 20-ամյա հարձակվողի տրանսֆերով հետաքրքրված են «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ու գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, որն այս ամսվա կեսին թիմ վերադառնալով` ֆունկցիոներին խնդրել է կենտրոնանալ նոր տրանսֆերների վրա:

France Football-ի տեղեկություններով, Պերեսը պատշաճ առաջարկ է պատրաստում ՊՍԺ-ի համար և առաջիկա շաբաթների ընթացքում ֆրանսիական ակումբին 280 մլն եվրո կառաջարկի Մբապեի համար:

Ակումբների միջև համաձայնության դեպքում Մբապեն կդառնա ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստն ու կշրջանցի իր թիմակից Նեյմարին, որի համար ՊՍԺ-ն 2017 թվականի ամռանը «Բարսելոնային» 222 մլն եվրո է վճարել:

Share |

Լրահոս

Loading...