Հավաքականի ֆուտբոլիստներից ով է ամենից շատ վազել Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղում

11:00 25.03.2019

Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպման ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի կազմում բոլորից շատ վազել է Կառլեն Մկրտչյանը՝ 12227 մետր:

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Հենրիխ Մխիթարյանը երկրորդն է՝ 11899 մետր, երրորդը Արտակ Գրիգորյանն է՝ 11212 մետր:

Հիշեցնենք՝ Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել է բոսնիացիներին: Մեր ընտրանու կազմում միակ գոլը խփել է Հենրիխ Մխիթարյանը՝ 90+3-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:

Share |

Լրահոս

Loading...