Տյուրամի որդին հայտնվել է Արսենալի և Դորտմունդի Բորուսիայի դիտակետում

16:00 25.03.2019

«Գենգամի» հարձակվող Մարկու Տյուրամը, որը Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Լիլիան Տյուրամի որդին է, հայտնվել է եվրոպական թոփ-ակումբների ուշադրության կենտրոնում:

Le10sport.com-ը հաղորդում է, որ 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալը» և Դորտմունդի «Բորուսիան»: Այս ակումբները վաղուց հետևում են ֆուտբոլիստի առաջընթացին: Աղբյուրի տեղեկություններով, լոնդոնյան և դորտմունդյան ակումբները Տյուրամի տրանսֆերը գնելու փորձեր կկատարեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Հավանական տեղափոխության վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն:

Լիգա 1-ի ընթացիկ խաղարկությունում Տյուրամը մասնակցել է 24 հանդիպման, դարձել է 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև ստացել է 3 դեղին և 2 կարմիր քարտ:

Նշենք, որ Լիլիան Տյուրամի մյուս որդին՝ Կեֆրեն ևս ֆուտբոլիստ է. 17-ամյա կիսապաշտպանը հանդես է գալիս «Մոնակոյի» ակադեմիայում: Կեֆրեի ծառայություններով էլ հետաքրքրված են «Չելսին», «Լիվերպուլը» և «Յուվենտուսը»:

Share |

Լրահոս

Loading...